ԱՄՆ Կոլորադո նահանգում 2019 թվականի ապրիլը հայտարարվել է «Ցեղասպանության իրազեկման ամիս»:

ArmeniaON, ապրիլի 5. Այդ մասին հռչակագիր է ստորագրել Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը նույնպես հիշատակված է հռչակագրում:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի տեղեկացմամբ, դրանով ընդգծվում է, թե որքան է կարևորվում ցեղասպանության հարցերով կրթությունը: Միաժամանակ այն կոչ է` ուղղված բոլոր այն ոճրագործներին, որոնք մինչ այժմ հերքում են մարդկության դեմ հանցագործությունը:

armenpress.am