ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով, հայ ժողովուրդը և ՀՀ Զինված ուժերը պետք է իրենց առջև թռիչքային նպատակներ դնեն՝ հիմքում ունենալով առաքելություն։

ArmeniaON, ապրիլի 8.«Երբ առաջնորդվում ենք առաքելությամբ, անում ենք առավել, քան մտածում ենք, առավել, քան պլանավորում ենք, առավել, քան կարող ենք»: Պատերազմի և խաղաղության ընկալման, հաղթանակի կարևորությունը գիտակցելու, բանակցային գործընթացի, Զինված ուժերի դերի հանրային ընկալման և այլ խնդիրների շուրջ «Մեդիամաքսը» զրուցել է Պաշտպանության նախարարի հետ:

«Միգուցե խաղաղության ընկալման խնդիրները պայմանավորված են այն անկայուն անվտանգային միջավայրով, որում մենք ապրում ենք,- ասել է Դ. Տոնոյանը:- Բայց պատերազմի ընկալումը շատ հստակ է, քանի որ Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որն այս կամ այն կերպով փոխկապակցված չէ զինվորականների հետ: Պատերազմի ընկալումը, ընդհակառակը, շատ սուր է մեր մարդկանց մոտ, և նրանք վտանգները շատ ռացիոնալ են գնահատում»:

Նախարարի խոսքով՝ «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» միջնորդների ձևակերպումներում խաղաղությունը Հայաստանում հաճախ ընկալվում է որպես պարտություն՝ պայմանավորված անկայուն անվտանգային միջավայրով և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով:

Հարցազրույցում խոսվել է հարևան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության մասին:

«Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն և չեն ունենալու»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ Զինված ուժերի կապին, ապա, ըստ նախարարի, այդ կապը վերջինիս նախաձեռնությամբ չի եղել.

«Զինված ուժերը իրականացրել են որոշակի գործառույթներ, և եթե ապացուցվի, որ եղել են ոչ իրավաչափ գործողություններ, պատասխանատուները պետք է պատժվեն»:

Մանրամասները՝ mediamax.am

Լուսանկարը՝ newspress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here