Իտալիայի խորհրդարանի նախաձեռնությունը կոչ է Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն:

ArmeniaON, ապրիլի 10. Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն: Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի պաշտոնական էջից:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 382 պատգամավոր։ Դեմ ձայներ չկան, իսկ ձեռնպահ եղել է 43 պատգամավոր։

Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն🇮🇹 ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել…

Posted by Ambasciata d'Armenia in Italia / Իտալիայում Հայաստանի դեսպանություն on Wednesday, 10 April 2019