ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:

ArmeniaON, ապրիլի 10. Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

Երևանում Շառլ Ազնավուրի կենտրոնի կառուցումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծ հայի հիշատակին: Վարչապետն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու անձամբ Ազնավուրի կողմից մշակված նախագծի իրականացմանը և պատկան գերատեսչությունների պատասխանատուներին հանձնարարել է այս ուղղությամբ սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ:

primeminister.am

Լուսանկարը՝ a1plus.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here