Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:  Այս մասին նշված է Բուրգոսի քաղաքային խորհրդի Թվիթերյան միկրոբլոգում։

ArmeniaON, ապրիլի 12. «Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: