Վանաձորում շտապ բուժօգնության ուղղաթիռի կարիք է զգացվել։

ArmeniaON, ապրիլի 13․ Այս պահին սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորից տեղափոխում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ևս մեկ պացիենտի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։

Այս պահին սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորից տեղափոխում է ևս մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտին🚁🚑

Posted by Arsen Torosyan on Saturday, 13 April 2019

Մինչ այդ Առողջապահության նախարարը առողջ ապրելակերպի մասին խորհուրդներ էր հրապարակել։ Թորոսյանի խոսքով՝ առողջ մնալու համար անհրաժեշտ է անել չորս պարզ բան:

  • Չենք ծխում ո՛չ սովորական, ո՛չ էլեկտրոնային սիգարետ։
  • Չենք չարաշահում ալկոհոլը։
  • Չենք ուտում շատ ճարպեր ու շաքար պարունակող ուտելիք, չենք խմում շաքար պարունակող հյութեր։
  • Մարզվում ենք մարզասրահում, փողոցում, տանը։

«Առողջ եղե՛ք»,- խորհուրդ է տալիս նախարարը։