Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

ArmeniaON. ապրիլի 13․ Սիմոն Մարտիրոսյանն ամենաուժեղն էր 109 կգ քաշայինների պայքարում։

Պոկում վարժությունն ավարտելով 192 կգ արդյունքով՝ նա նվաճեց փոքր ոսկե մեդալը: Այնուհետև աշխարհի գործող չեմպիոնը հրում վարժությունում հաղթահարեց նախ 225, ապա 235 կիլոգրամ քաշը՝ երկամարտի 427 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

vnews.am

Լուսանկարը՝ yerkirmedia.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here