Փարիզի Աստվածամոր տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է:

ArmeniaON, ապրիլի 15. Հզոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ հենց այս պահին այրվում է Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Աստվածամոր տաճարը՝ Նոտղը Դամ դը Պաղի-ն (Notre Dame de Paris): Այս մասին հայտնում է Ազատությունը:

Հուժկու հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում. սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է

Տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է:Հզոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ հենց այս պահին այրվում է Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Աստվածամոր տաճարը՝ Նոտղը Դամ դը Պաղի-ն (Notre Dame de Paris):Հրդեհի պատճառը և հասցրած վնասի չափն այս պահին հայտնի չէ: Հաղորդվում է, որ չքնաղ տաճարի տարածքում վերջին շրջանում շինարարական աշխատանքներ են իրականացվել, սակայն պարզ չէ, թե արդյոք դա է դարձել հրդեհի պատճառը:Տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է: Ոստիկանները փակել են թաղամասը և մարդկանց հորդորում են չմոտենալ հրդեհի գոտուն:Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհեր և տուժածներ չկան:

Posted by Ազատություն ռադիոկայան on Monday, 15 April 2019

Հրդեհի պատճառը և հասցրած վնասի չափն այս պահին հայտնի չէ: Հաղորդվում է, որ չքնաղ տաճարի տարածքում վերջին շրջանում շինարարական աշխատանքներ են իրականացվել, սակայն պարզ չէ, թե արդյոք դա է դարձել հրդեհի պատճառը:

Տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է: Ոստիկանները փակել են թաղամասը և մարդկանց հորդորում են չմոտենալ հրդեհի գոտուն:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհեր և տուժածներ չկան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here