Կյանքը վտանգի ենթարկելով՝ հրշեջների հետ քաջաբար մտել է այրվող տաճար, որի տանիքն ամեն րոպե կարող էր փլվել:

ArmeniaON, ապիիլի 16. Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. Հերոս քահանան, ում ձեռքով Աստված փրկեց Քրիստոսի Փշե Պսակը Փարիզի Աստվածամոր Տաճարի կրակից: Այս մարդը կաթոլիկ վարդապետ Ժան-Մարկ Ֆուրնիեն է: Երեկ բացարձակ հերոսություն է արել: Կյանքը վտանգի ենթարկելով՝ հրշեջների հետ քաջաբար մտել է այրվող տաճար, որի տանիքն ամեն րոպե կարող էր փլվել, ու այնտեղից անվտանգ դուրս է հանել:

– Փառք Աստուծո բոլոր քաջ, հերոս ու անձնվեր մարդկանց համար, ովքեր կարողանում են ուրանալ սեփական անձն ու բարիք անել մարդկանց: Մենք էլ նմանվենք այսպիսի մարդկանց: