Ալեքսանդր Պյատիգորսկու անվան մրցանակը շնորհվում է լավագույն փիլիսոփայական ստեղծագործության համար:

ArmeniaON, ապրիլի 19. Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնականության տեսությունը» գիրքն ընդգրկվել է Ալեքսանդր Պյատիգորսկու անվան գրական մրցանակի հավակնորդների ցանկում։

Այս տարի մրցանակին ներկայացված են եղել մեծ թվով ստեղծագործություններ։

Լուսանկարը՝ aravot.am

Ժյուրին ընտրել է դրանցից 5-ը, այդ թվում՝ Արտավազդ Փելեշյանի աշխատությանը։

Ալեքսանդր Պյատիգորսկու անվան մրցանակը շնորհվում է լավագույն փիլիսոփայական ստեղծագործության համար: Մրցույթի մրցանակային ֆոնդը 1 մլն ռուբլի է։ Մրցանակի հաղթողը հայտնի կդառնա 2019թ. հունիսին:

Մեկնաբանելով Արտավազդ Փելեշյանի գրքի ներառումը հավակնորդների ցանկում, ժյուրիի նախագահ Քսենիա Գոլուբովիչն ասել է.

«Դեռեւս 1970-ականներին Փելեշյանի արտահայտած մտքերն այսօր հաստատվում են նորագույն տեսական ֆիզիկայում, որը պատրաստ է կրկին փոխել մեր «աշխարհի պատկերը»:

mediamax.am