ՀՀ քաղաքացիների համար Մատենադարան մուտքը կլինի անվճար: Որոշումը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների վրա:

ArmeniaON, ապրիլի 20. Ապրիլի 27-ից յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարան մուտքը կլինի անվճար: Հոգաբարձուների խորհրդի այս որոշման մասին հաղորդում է Մատենադարանի մամլո ծառայութայունը:

ՀՀ քաղաքացիների համար անվճար է լինելու միայն շրջայցը ցուցասրահներում: Եթե զուգահեռ ցանկանան օգտվել զբոսավարի ծառայությունից, ապա պետք է գնեն բացատրության տոմս:

Հիշեցնենք, որ  2019թ. հունվարի 1-ից Մատենադարանում գործում է այս գնացուցակը.

  • Ընդհանուր այցելությունների համար 1500 դրամ:
  • Աշակերտների համար 200 դրամ:
  • Ուսանողների համար (ուսանողական տոմսով) 300 դրամ:
  • Բացատրություն հայերենով 3000 դրամ
  • 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն) 3000 դրամ:
  • 11 եվ ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն) 5000 դրամ:

a1plus.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here