Հայ Առաքելական եկեղեցու հավատացիալները Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակից ջահերով ուղևորվեցին Հանրապետության հրապարակ։ Կանթեղներով երթի խորագիրն էր՝ «Հարության Ավետիս»։

 Մերի Բադալյան

ArmeniaON, ապրիլի 20. Հարության տոնը կամ Զատիկն այս տարի նշվում է ապրիլի 21–ին։ Շաբաթ երեկոյան մատուցվեց Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջացավ Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունեցին «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստացան «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» պատասխանը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here