Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրություններում հավաքում է 71,8% ձայն, հայտնում է РИА Новости-ն: 

ArmeniaOn, ապրիլի 21. Ուկրաինայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրապայքարն ընթանում է շուրջ 71,8%-ով առաջատար Վլադիմիր Զելենսկու և երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև, ով հավաքում է ձայների շուրջ 28,2%-ը: Հարցումն անցկացրել է New Image Marketing Group-ը։

Մասնավորապես, երկրի հարավում Զելենսկին ստանում է 73,4%, Պորոշենկոն 26,6%, արևելքում Զելենսկին՝ 88,8%, Պորոշենկոն՝ 11,2%,  երկրի արևմուտքում Զելենսկին հավաքում է 55,6%, Պորոշենկոն 44,4% ձայն, կենտրոնական հատվածում Զելենսկուն աջակցում է ընտրողների 72,9%-ը, իսկ Պորոշենկոյին՝ 27,1%-ը:

լուսանկարը՝ Peoplemedia.am