Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։

ArmeniaON, ապրիլի 22. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.

Լուսանկարը՝ haydzayn.am

• Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:

• Հ. 2 երթուղի ՝ «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի – Լենինգրադյան, Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը՝ նույն ուղեգծով: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Տեսանյութ է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը՝ այդ օրը Երևանում փակ փողոցների մասին։