Արցախի հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:

ArmeniaON, ապրիլի 22. Արցախյան հիմնախնդրի կարգավորման ամենանախընտրելի տարբերակը, նրա խոսքով, Արցախի վերամիավորումն է Հայաստանի հետ:

Նման սենսացիոն հայտարարություն Մարին Լե Պենն արել է Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում:

«Խորհրդային Միության փլուզումից հետո դրա մեջ մտնող հանրապետությունների վարչական սահմաններն ինքնաբերաբար դարձան միջազգային: Սակայն անկախությունից ավելի նախընտրելի տարբերակ կլիներ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գային այնպիսի մի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի հետ: Ֆրանսիան պետք է վերականգնի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանի իր առաջատար դերը»,- ասել է Մարին Լե Պենը`խոստանալով ընտրվելու դեպքում Ֆրանսիայից վտարել բոլոր ծայրահեղական մահմեդականներին:

Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալով՝ նախագահի թեկնածուն կարծիք է հայտնել, որ այն պետք է ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, իսկ Թուրքիան վերջապես պետք է սկսի լուրջ վերաբերվել «իր պատմության այդ սարսափելի էջին»:

azatnewstv.am

Լուսանկարը` ankakh.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here