Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակն է բացվել ֆրանսիայի Կլիշի քաղաքում։

ArmeniaON, ապրիլի 23. Ֆրանսիական Կլիշի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակ է բացվել, որը կրում է հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը։

Լուսանկարը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Այս մասին տեղեկանում ենք  Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Լուսանկարը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Հրապարակի բացման արարողությանը ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն