Մեսսին և Անտոնելլան իրար ճանաչում են առնվազն 20 տարի, բայց այդ մասին զույգի երկրպագուները քիչ բան գիտեն։ 

ArmeniaON, ապրիլի 22. Չնայած ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվելուն` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին եւ նրա կինը` Անտոնելլա Ռոչկուզոն, սովորաբար չեն կիսում անձնական տեղեկությունները, ինչը ավելի շատ հետաքրքրություն է առաջացնում երկրպագուների շրջանում:

PLANET PHOTOS / www.globallookpress.com

Այժմ նրանց անցյալի մասին ևս մի տեղեկություն է հայտնվել համացանցում, որը շատ է գրավել աստղային զույգի երկրպագուների բանակին։

Մեսսին և Անտոնելլան իրար ճանաչում են առնվազն 20 տարի: Սա պարզ է դառնում 1998 թվականի մի լուսանկարից, որը տարածել է Diario La Capital պարբերականը։ Լուսանկարում երևում է, որ հայտնի զույգը հանգստացել է Մար դել Պլատայի լողափում, երբ նրանք երկուսն էլ մոտ 11 տարեկան էին:

Լեոն և Անտոնլան ներկայումս ունեն երեք երեխա` Տիագոն, Մատեոն և Կիրոն` վեց, երեք և մեկ տարեկան:

actualidad.rt.com