Առաջին բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչները Հայաստանում կլինեն արդեն 2020-ի սկզբին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով:

ArmeniaON, ապրիլի 25. «Առաջին փուլում 4 ինքնաթիռ է լինելու: Առաքումը նախատեսված է 2019-ի վերջում, 2020-ի սկզբին: Հետագայում կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կործանիչների համար առաջին դրամական փոխանցումներն արվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը՝ http://MilitaryArms.ru

Տոնոյանը նաև հավելել է, որ Հայաստանը ռուսական սպառազինության գնման հետ կապված ծրագրեր ունի: «Շատ լավ ենք զինվելու և վերազինվելու: Գնվելու է ռուսական արտադրության սպառազինություն»,-ասել է նախարարը:

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

panarmenian.net