Երկրորդ կյանք ծաղիկներին. սա է ամենամյա ծաղկահավաքի հիմնական նպատակը: Մենք Ծիծեռնակաբերդում ենք՝ մասնակցելու այս գործընթացին:

ԷԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, ապրիլի 27. Այսօր Ծիծեռնակաբերդը մարդաշատ էր: Մեկնարկել էր ամենամյա ծաղկահավաքը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են:

Դրանց ցողունն առանձնացվում է ծաղկաթերթերից: Առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերից ձեռակերտ թուղթ են ստանում:


Ծաղկահավաքն իրականացնում է Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ: Նախաձեռնության մասին պատմում է սկաուտ Սարոն:

Այս տարի ծաղկահավաքին մասնակցում էին նաև երևանյան դպրոցները:

Կամավորները խոստովանում են, որ չնայած շոգ եղանակին՝  ամեն տարի սիրով են գալիս մասնակցելու ծաղիկներին երկրորդ կյանք տալու գործին:

Ծիծեռնակաբերդի բարձունքին խոնարհված ծաղիկները երբեք աղբամանում չեն հայտնվում: