Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Հայաստան:

ArmeniaOn, ապրիլի 29. ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here