Կասիլյասն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։

ArmeniaON, մայիսի 1. Պորտուգալական «Պորտուի» գույները պաշտպանող լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը  հոսպիտալացվել է։ Այդ մասին հայտնել է TVI-ի լրագրող Ժոաո Օլիվեյրան։ Որից հետո նորությունը հաստատել է նաև «Պորտուի» Twitter-ի պաշտոնական էջը։

Արդեն պարզ է դարձել, որ իսպանացի դարպասապահի վիճակը կարգավորվել է։

Րոպեներ առաջ Կասիլյասը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքում և հայտնել, որ թեև մի փոքր վախ ապրեց, բայց հիմա ամեն ինչ կարգին է։

Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին աջակցության, իր կողքին լինելու և բազմաթիվ հաղորդագրությունների համար։

Todo controlado por aquí, un susto grande pero con las fuerzas intactas. Muchísimas gracias a todos por los mensajes y el cariño 😃💪🏼

Posted by Iker Casillas on Wednesday, 1 May 2019

 

Marca-ն հայտնում է, որ Կասիլյասն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա և հանգստի հնարավորություն կստանա։

vnews.am

Photo: Iker Casillias fb page

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here