Ինչո՞ւ իտալացի խոհարարները պաստա պատրաստելիս ջուրը չեն թափում։ Իմացի՛ր գաղտնիքը։

ArmeniaON, մայիսի 4. Սովորաբար, երբ դուք տանը մակարոն եք պատրաստում, անշուշտ, եփելուց հետո այն փլավքամիչի մեջ եք լցնում, որպեսզի քամվի ամբողջ հեղուկը։ Այդպես վարվում եք ոչ միայն դուք, այլև շատերը:

Photo: Pxhere

Բայց  իտալացի խոհարարները մի հնարք են գործածում, որը դուք պետք է իմանաք: Մակարոնեղենը եփելուց հետո եփաջուրն ավելացնում են բազմատեսակ սոուսների մեջ (պեստո, բոլոնյեսա, կարբոնարա և այլն)՝ յուրահատուկ համ հաղորդելով դրանց:

Photo: Pxhere

Հնարք իդեալական պաստա պատրաստելու համար

Դուք նույնպես կարող եք պաստայի համար նախատեսված ցանկացած սոուսի մեջ ավելացնել այն ջուրը, որի մեջ եփվել է մակարոնը, և սոուսը ավելի նուրբ և մետաքսանման կլինի:

Photo: Pxhere

Նման արդյունք կապահովվի օսլայի շնորհիվ, որ կա եփաջրի մեջ: Իսկ համեղությունն ապահովողը սովորական աղն է, որն ավելացրել եք մակարոնը խաշելիս: Կարիք չկա չափազանց շատ ջուր վերցնելու. պայմանավորված սոուսի տեսակով՝ մեկ բաժակը բավարար կլինի: Հիշեք, որ պաստայի ջրի օսլան խտացնող է, այնպես որ դա կարող է նաև «փրկել» սոուսը, եթե այն ջրիկ է ստացվել:

Photo: Pxhere

Ավելացնենք, որ մենք հաճախ ենք կրկնում նույն սխալը՝  մակարոնը եփելով  քիչ ջրի մեջ: Ինչպես վստահեցնում է  Բարսելոնայի Don Giovanni ռեստորանի սիցիլիացի շեֆ-խոհարար Անդրեա Տումներելյոն, յուրաքանչյուր 100 գրամ մակարոնի համար անհրաժեշտ է օգտագործել 1 լիտր ջուր: Սրա հետ համաձայն են պաստայի գծով մասնագիտացված բազմաթիվ փորձագետներ:

Photo: Pxhere

Օրինակ՝ Մասիմո Բոտուրան ասում է. «Երբ պաստա եփելու համար մեծ կաթսա ենք օգտագործում, մակարոնը կպչուն չի ստացվում և ավելի հարթ տեսք է ունենում»:

La Vanguardia

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here