Ակնաբուժական կենտրոնում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն է կատարվել։

ArmeniaON, մայիսի 9. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել ութ հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերել։

Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և պարզել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որն էլ կուրության պատճառ է դարձել։

Բժիշկներն անմիջապես վիրահատություններ են իրականացրել և հուսադրել են հիվանդներին, որ մի քանի ամսում նրանց տեսողությունը կվերականգնվի։

Նյութն ամբողջությամբ՝ hraparak.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here