Մայիսյան եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմ, Շուշիի ազատագրում և Արցախի պաշտպանության բանակի ստեղծում, պատմության այն էջերից է, որը ճակատագրական է եղել հայ ժողովրդի կյանքում: Ամեն տարի մայիսի 9-ը մեծ խանդավառությամբ են նշում հատկապես Հաղթանակի զբոսայգում:  

 ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ

ArmeniaON, մայիսի 9. Հայրենական մեծ պատերազմում հազարավորները զոհվեցին ու հերոսացան՝ խաղաղություն պարգևելով մեր երկրին: Պատերազմը վերապրածներից քչերն են այսօր մեր կողքին, և մենք դեռ հնարավորություն ունենք նրանց շնորհակալություն հայտնելու իրենց հայրենասիրության, անձնազոհության և քաջության համար:

Հարենական պատերազմի մասնակից, տանկիստ, 95-ամյա Սերգեյ Պերճյանը 18 տարեկան էր, երբ գնաց ռազմաճակատ և այնտեղ մնաց 3 տարի 4 ամիս.

 -Մեծ հայրենականում տարած հաղթանակից հետո հաջորդ մեծ հաղթանակը Շուշիի ազատագրումն էր: Իմ սերունդը, իմ հոր սերունդը հաղթեց ֆաշիստներին, իսկ ազատամարտիկները եղան մեր գործի շարունակողները:

Նրա կուրծքն ամբողջությամբ շքանշաններով է զարդարված, որոնցից առանձնացրեց Բեռլինի գրավման համար ստացած «Կարմիր աստղը»: Վետերանը համոզված է, որ հայ ժողովուրդը հաջորդ հաղթանակը Արևմտյան Հայաստանում է տոնելու:

Հաղթահարելով բազում դժվարություններ՝ Բեռլինում հայ զինվորները Հայրենական մեծ պատերազմի ավարտը նշեցին զուռնա-դհոլի նվագակցությամբ՝ թնդացնելով հայկական «Քոչարին»: Այդ օրն իր ընկերների հետ քոչարի էր պարում նաև Գագիկ Շահինյանը:

Ժուկովի բանակը մտավ Բեռլին, ես այդ բանակի կազմում էի: 1945 թվականի մայիսին նկարահանված եզակի տեսանյութում պարողներից երրորդը ես եմ. ընկերներիս հետ քոչարի ենք պարում: Այսօր եռակի տոն է մեզ համար և այն պատմական օրերից, որը երբեք չի մոռացվի: 

Այսօր տոն է, բայց ոչ Արուսյակ տատի համար Արցախյան ազատամարտիկ Արթուր Հարությունյանը «Հարսանիք լեռներում» օպերացիայի մասնակից է, «Տաթև» ջոկատի կազմակերպիչ: 1992թ. հոկտեմբերի 6-ին ընդգրկվելով Սյունիքի ինքնապաշտպանական գումարտակի կազմում՝ 22 ընկերների հետ մարտնչել է Արցախի ազատագրման համար: Հիմա Հաղթանակի զբոսայգի է եկել թոռնիկի հետ՝ համոզված, որ այստեղ է վերջինս հայրենասիրության լավագույն դասերն առնելու: Ազատամարտիկ պապի կողքից հպարտ քայլում է զինվորական համազգեստով թոռնիկը:

Պատմությունը մենք ենք կերտել և մեր պապերը,- ասում է Արթուր Հարությունյանը՝ մատնացույց անելով թոռնիկի զինվորական հագուստը:- Հիմա էլ այօրվա երիտասարդությունն է կերտում: 

Այսօր նա նոր առաքելություն է ստանձնել՝ կրթում է երիտասարդ սերնդին «Տաթև» գիտակրթական համալիրում:

Մայիսի 9-ի տոնախմբությանը ներկա էին նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք այս օրերին Հայաստանում գտնվելով՝  մայիսյան տոնակատարության մասնակիցն էին դարձել:

Ռուսաստանաբնակ Գավրին Եվգենին պատմում է իր տպավորությունների մասին.

Անդրկովկասի մարգարիտ Շուշիի ազատագրումը՝ ռազմարվեստի գոհար

Եկել ենք այս օրերին, քանի որ գիտեինք՝ այստեղ էլ է տոնը ցնծությամբ նշվում, ինչպես Ռուսաստանում: Հաղթանակի օրը խորհրդային բոլոր  երկրների տոնն է, բոլոր նրանց տոնը, ովքեր մասնակցել են Մեծ հայրենականին և մեզ խաղաղություն պարգևել: Մենք գնահատում ենք բոլոր ազգերի մասնակցությունը: Իսկ Հայաստանից շատ տպավորված ենք: Մենք եղել ենք շատ վայրերում: Շատ գեղեցիկ են Երևանը, Գառնին…

: Ապարանի ջոկատից Զալիբեկ Հայրապետյանը համոզված է, որ հաղթանակած ժողովրդի ոգին նոր սերնդին նոր հաղթանակների պետք է մղի:

-1945 թվականին ունեցել ենք մեծ հաղթանակ, որի շարունակությունը եղել է Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրմանը չեմ մասնակցել, բայց եղել եմ սահմանային գյուղերում: Եթե հայ ժողովուրդը միասնական եղավ, հաղթանակը նրանն է լինելու: Հույս ունեմ, որ այս սերունդը կշարունակի իր նախնիների ազգանվեր գործը:

Զալիբեկ Հայրապետյանը կարծում է, որ հաղթանակների շարքը այսքանով չպետք է ավարտվի, քանի որ մենք Հայաստան ունենք, որը դեռ պետք է ազատագրել:

Հաղթանակի զբոսայգում, իրենց պապերի նկարները ձեռքներին, հպարտ շրջում էին նրանց թոռներն ու ծոռները: Հովհաննես Հովհաննիսյանի թոռնիկը նշեց, որ իր պապն ու պապի հայրը, որը զոհվել է պատերազմում, եկող սերունդներին իրենց կյանքն են նվիրել և խաղաղություն:

Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է չորս մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվորներ դարձել են փառքի շքանշանակիր, 104-ն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման:

Հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ հերոսացել են նաև Արցախյան պատերազմի ժամանակ: