Բնությունը իմաստուն է, և մենք նրա շնորհիվ կարողանում ենք բուժում գտնել գրեթե բոլոր հիվանդությունների համար:

ArmeniaON, մայիսի 14. Ձեզ ենք ներկայացնում լավագույն հակաբիոտիկների վեցնյակը։ Այս մթերքներն անհրաժեշտության դեպքում կարելի է գտնել ցանկացած խոհանոցում:

Սխտոր

Photo: pxhere

Այն ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություն, միևնույն ժամանակ կարող է օգնել մարսողությանը: Սխտորը մի զարմանահրաշ մթերք է, որը շատ արդյունավետ է գրիպի ժամանակ, և որի միջոցով կարելի է ազատվել պարազիտներից:

Ալոե Վերա

Photo: Pxhere

Այս բույսը գրեթե հրաշք է: Դրանից պատրաստված մածուկը լավ է այրվածքների, մաշկի գրգռվածության դեպքում, ինչպես նաև ունի ուժերը վերականգնող հատկություն:

Այն հակաբիոտիկ է, հակաբակտերիալ և հակաբորբոքային:

Photo: Pxhere

Ալոե վերան կարելի է ուտել, ինչպես նաև կարելի է օգտագործել որպես դիմակ: Այն պարունակում է վիտամին C, E և ցինկ, գերազանց միջոց է կնճիռների և ցելյուլիտի դեմ:

Դարչին


Դարչինի կենսական յուղերը հարուստ են հակաբիոտիկ միջոցներով և հայտնի են միկրոօրգանիզմների և պարազիտների աճի դադարեցնող հատկությամբ: Այն հակաօքսիդանտ է և քաղցկեղի կանխարգելման կարևոր միջոց։

Photo: Pxhere

Դարչինն ունի նաև  հակաբորբոքային, հակաբիոտիկ և հակաբակտերիալ հատկություն: Նպաստում է արյան մեջ շաքարի կարգավորմանն ու լավացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։  Եվ, իհարկե, ձեր սուրճին և թեյին տալիս է աներևակայելի համ:

Սոխ

Photo: Pxhere

Ինչպես սխտորը, սոխը նույնպես հանդիսանում է հակաբակտերիալ սննդամթերք, որն ընդունակ է բուժելու ոչ միայն հարբուխը:

Photo: Pxhere

Սոխը նպաստում է իմունիտետի բարձրացմանը և վարակների դեմ պայքարին, այն կիրառվում է նաև մաշկի բորբոքումների և հոդացավերի դեպքում։

Մեղր

Photo: Pxhere

Բացի այն, որ մեղրը մեծ քանակությամբ հակաօքսիդանտ է պարունակում, այն նաև շաքարի հիանալի բնական փոխարինող է։ Մեղրը նաև շատ դյուրամարս է և օգնում է օրգանիզմից ճարպերը դուրս մղելուն։ Այն ունի նաև միզամուղ հատկություն։ Մեղրն օգնում է նաև կոկորդի բորբոքման ժամանակ։

Photo: Pxhere

Բացի այդ, վերքի, գրգռված մաշկի կամ այրվածքի վրա դնելիս մեղրը կանխում է վերքերի աղտոտումը, փոխարենը խթանում է բուժումը:

Կաղամբ


Այս համեղ բանջարեղենն ունի հակաբորբոքային և դետոքս հատկություններ: Կաղամբը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը և ծաղկակաղամբը աներևակայելի ուժեղ են այդ հարցում:

Photo: Pxhere

Կաղամբը նաև մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, իսկ կաղամբի հյութով կամ արգանակով կարելի է բուժել ստամոքսի խոցը:

emedemujer

Կարդացեք նաև

ՀԻՆԳ «ԴԵՏՈՔՍ» ԱՂՑԱՆ ՁԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ