Հրաչ Գեորգիչի հետ աշխատեցինք, ընկերացանք, վստահեցինք միմյանց ու ստեղծագործեցինք հաճույքով:

ArmeniaON, մայիսի 17.««Հոգեվարք» ֆիլմում նա կերտեց իր միակ ու անչափ հետաքրքիր դերը կինոյում: Ուրախ էր այդ հնարավորության համար: Ապրված դեր էր…», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրաչյա Աշուղյանի ուսանող, ռեժիսոր Հայկ Օրդյանը։

Մայիսի 13-ին 80 տարեկան հասակում մեզնից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը։

Հայկ Օրդյանի «Հոգեվարք» ֆիլմում Հրաչյա Աշուղյանը մարմնավորել է գլխավոր հերոսին՝ գյուղական ուսուցչին:

Արտագաղթի թեման միշտ էլ արդիական է ու շատ ցավոտ: Դատարկված շենքեր, հանգած օջախներ, կորսված մանկություն ու անօգնական, աչքը որդոց ճանապարհին հառած ծերունիներ…
«Օրդֆիլմ»-ի առաջին խաղարկային կարճամետրաժ ֆիլմը չէր կարող շրջանցել այս թեման:

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «ՀՈԳԵՎԱՐՔ» ֆիլմը նկարահանված է կամերշպիլե ժանրով, երկխոսությունները քիչ են, սակայն խոսուն են տան ամեն իրը, կենդանիները` աքլորը, կատուն ու նույնիսկ …

Գլխավոր դերերում նկարահանվել են ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը և ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here