Այսօր արդեն աշխատում ենք կոնկրետ ընտանիքների հետ, ձևավորում ենք գործընկերության շրջանակը:

ArmeniaON, մայիսի 18. «Մեր նպատակն է մինչև 2025 թ. «Վերադարձ» ծրագրով առնվազն 5 հազար ընտանիք վերադարձնել Տավուշ: Այս մասին աշխատանքային100 օրն ամփոփող մամուլի ասուլիսում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը

«Այսօր արդեն աշխատում ենք կոնկրետ ընտանիքների հետ, ձևավորում ենք գործընկերության շրջանակը:

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից

Հիմնականում մեր խնդիրն է, որ վերադառնան սահմանամերձ բնակավայրեր»,- ասաց Հայկ Չոբանյանը։

Թեև ծրագրի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն այս պահին Տավուշ վերադարձած շուրջ 10 ընտանիք է հաշվառվել:

Մարզպետարանն ունի ռազմավարական մոտեցումներ, գործընկերների շրջանակ և ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի շուտով:

Մարզպետը նաև ավելացրեց, որ 2019թ.-ին մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կկազմի շուրջ 8 միլիարդ դրամ: Շուրջ 91 կմ ճանապարհներ կենթարկվեն հիմնանորոգման, վերանորոգման և միջին նորոգման:

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից

Ներկայումս Տավուշ այցելում է 300 000 զբոսաշրջիկ: Զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու համար ստեղծվել է զբոսաշրջության զարգացման աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել է մարզի 2019-2024 թթ. զարգացման հայեցակարգ։

Հիմնական ուղղություններ են համարվում էկո, էքստրիմ, կրթական, առողջարանային և վերականգնողական տուրիզմը:

Մարզում առողջապահական համակարգը արդիականացնելու և նախկինում կուտակված խնդիրները լուծելու նպատակով, մշակվել և իրականացվում է առողջապահության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր: Մշակվել են առողջ ապրելակերպի ծրագրեր՝ որպես հիվանդությունների կանխարգելման միջոց: Ստեղծվում է բժշկական վերականգնողական համակարգ, առողջապահական տուրիզմ և պլանավորվում է հանրապետությունում 1-ին հոսպիսի կառուցումը: Ձևավորվել և գործում են բժշկական ելից խմբեր հեռավոր համայնքներում բուժօգնության որակը և հասանելիությունը բարձրացնելու համար: Ներդրվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահական «թեժ գիծ»:

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից

Մեծ աշխատանք է կատարվել ժամանակակից կրթական ծրագրերի խթանման, կրթության որակի բարձրացման ուղղությամբ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում արդեն մեկնարկել են ծրագրավորման դասընթացներ,, որին առաջին փուլով մասնակցում է 80 հոգի: 12 դպրոցներում կբացվեն Վիքի-ակումբներ: Ավելացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, կներդրվեն բնագիտական լաբորատորիաներ և առցանց կրթական ծրագրեր:

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից

Առաջին անգամ ստեղծվել է մարզի մշակութային կազմակերպությունների համակարգման խորհուրդ, մշակվել է որոլտի զարգացման ծրագիր:

Մարզում կիրականացվեն ծրագրեր՝ ուղղված մշակութային ակտիվությանը, ներառականության բարձրացմանը, ազգայինի և ավանդականի գերակայությանը, համընդհանուր հասանելիությանը:

Բոլոր ոլորտների մեր ծրագրերը, զարգացման բոլոր նախաձեռնությունները դիտարկվում են անվտանգության տեսանկյունից, մի կողմից, որպեսզի նոր խնդիրներ, ռիսկեր չառաջացնեն, մյուս կողմից ամեն ինչ դիտարկվում է ռազմական սպառնալիքի դիտանկյունից, որպեսզի մեր մարզը, մեր գյուղերը լինեն պաշտպանված ու դիմակայուն:

Մարզպետը նշեց, որ Տավուշի գերակա ճյուղեր են գյուղատնտեսությունը և գյուղմթերքի վերամշակումը, զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը, կրթությունը: Նշված ուղղություններով 2019 թվականին կիրականացվեն առնվազն 21 ծրագրեր:

Այժմ մարզում իրականացման տարբեր փուլերում են գտնվում ավելի քան 61 ներդրումային ծրագրեր՝ ինտենսիվ այգիներ, ջերմոցային և սառնարանային տնտեսություններ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, գյուղվերամշակման և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ:

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից

Տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ:

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է 2019-2022թթ. ռազմավարություն:

750 ֆերմերի տրամադրվել է շուրջ 2.6 մլրդ. դրամ վարկ, որից 80 տոկոսը բաժին է ընկնում անասնապահությանը:

Կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիաների հաշվին նվազել են տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, սահմանամերձ համայնքներում և բնակավայրերում այն կազմում է 0 տոկոս:

Պետական համաֆինանսավորմամբ իրականացվող անասնապահական ծրագրերով ստացվել են շուրջ 240 հայտեր:

Ուսումնասիրվել են ոռոգման համակարգի բարելավման հնարավորությունները, որի արդյունքում հաշվարկվել է 21.8 մլրդ. դրամի ներդրմամբ լրացուցիչ 8035 հա նոր հողատարածքների ոռոգման հնարավորություն: Ներկայումս մարզում ոռոգվում է 4500 հա հողատարածք:

yelaket.am