ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արգելափակել հանրապետության  բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։

ArmeniaON, մայիսի 19. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ վաղը հանդես կգա կարևոր հայտարարությամբ` դատական համակարգում հաստատված իրավիճակի մասին.

«Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին», – գրել է Նիկոլ Փաշինյանը