Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայանքներ չկան: «Աստծո հույսին թողնված մարդիկ ենք»,- բողոքում են գյուղացիները:

ArmeniaON, մայիսի 20. Ժամեր առաջ Տավուշի մարզի Բերդի խոշորացված համայնքում տեղացած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացու աշխատանքը:

15 րոպե անդադար տեղացած կարկուտից հետո Չինչինում, Վերին Կարմիրում, Վերին Ծաղկավանում, Բերդում, Չորաթանում և այլ գյուղերում ծառերին միայն հատուկենտ տերևներ են մնացել, մշակաբույսերը հողին են հավասարեցվել: «Էսքան ներդրումը, աշխատանքը, հուսերը՝ 15 րոպեում զրո դարձան: Փող ենք տվել, սածիլ առել, սերմացու առել, ո՞վ պիտի փոխհատուցի՝ ոչ մեկ»,-  ասել է կարկուտից գրեթե ամեն տարի տուժող Չինչին գյուղի բնակչուհին:- «Անգամ հաղարջի մի հատիկ չի մնացել, ոչ խնձոր, ոչ տանձ, ոչինչ»:

Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայանքներ չկան: «Աստծո հույսին թողնված մարդիկ ենք»,- բողոքում են գյուղացիները:

Տեսանյութերը և լուսանկարը՝ Շամշադինյան բառ ու բան ֆեյսբուքյան խմբից։

mamul.am