Հայաստանը կդառնա առաջին երկիրն աշխարհում, որտեղ կառավարության ծառայողական մեքենաները կլինեն էլեկտրական։

ArmeniaON, մայիսի 21. Հայաստանի  կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին հայտնել է գործադիրի ֆեյսբուքյան էջը:

Ծրագիրը կիրականացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հատկացրած €700,000 դրամաշնորհով: Նախատեսվում է ձեռք բերել 12 մեքենա, որոնք կսպասարկեն նախարարներին:

Հայաստանը, այսպիսով, կդառնա առաջին երկիրն աշխարհում, որտեղ կառավարության ծառայողական մեքենաները կլինեն էլեկտրական:

panarmenian.net