ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ 

ArmeniaON, մայիսի 24. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Նշենք, որ Արզուման Հարությունյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, որն այսօր հայտարարել է հրաժարականի մասին։

pastinfo.am