Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հարցը։

ArmeniaON, մայիսի 24. Ինչպես հայտնի է, Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ մայիսի 29-ին:

Եվ Մխիթարյանն ու «Արսենալը», հաշվի առնելով նաև ներկայացված անվտանգության երաշխիքները, որոշում են կայացրել, որ ֆուտբոլիստը չի մեկնելու Բաքու։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են այդ հարցին։

«ՈւԵՖԱ-ն ասում է հետևյալը. բոլորն ունեն իրավունք վայելելու ֆուտբոլը, անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից ես և ինչպես ես խաղում։
Սակայն մյուս շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կարիերայի ամենակարևոր խաղը, քանի որ նա Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները զրկվել են Բաքու ուղևորության վիզաներից։ Սա սկանդալ է, և այս գեղեցիկ խաղի շատ տգեղ կողմը:

Եթե ես լինեի նախարարը, ՈւԵՖԱ-ին կբացատրեի, որ սա անընդունելի է։

Արդյոք նախարարը կպահանջի՞ ՈւԵՖԱ-ի երաշխավորությունը, որ այսուհետ այն երկրները, որոնք ստիպում են ֆուտբոլիստներին ընտրություն կատարել իրենց անվտանգության ու սպորտի միջև, խտրականություն են դնում երկրպագուների միջև իրենց սիրելի թիմին այլ երկրում երկրպագելու առումով, երբեք այլևս նման կարևոր միջոցառումները հյուրընկալող երկիր չլինեն»,- ասել է Թոմ Ուոթսոնը։

Պատվարժան պարոնը ճիշտ է։ Մենք բոլորս այն կարծիքին ենք, որ ֆուտբոլը բոլորի համար է, անկախ նրանից` այն մեր երկրում են խաղում, թե այլ, որտեղ մեր երկրպագուները ցանկանում են մեկնել։

Այնպես որ կարևոր է, որ, ինչպես նախկինում, մենք շփվենք ՈւԵՖԱ-ի հետ հստակեցնելու համար մեր ուղերձը. այն երկրները, որտեղ «ճանապարհորդում» է ֆուտբոլը, պետք է ողջունի այն մարդկանց, որոնք ցանկանում են իրենց ներկայությամբ աջակցել իրենց սիրելի թիմին։

Այս ամենի հետ քաղաքականությունը անգամ ամենափոքրիկ կապ չպետք է ունենա:
Այսպիսով` հայկական արմատներ ունեցող բրիտանացիները պետք է վիզա ունենան և կարողանան մեկնել Ադրբեջան: Սա մի հարց է, որ արտգործնախարարության իմ գործընկերների ուշադրության կենտրոնում է, քանի որ կարևոր է, որ նրանք, ովքեր ցանկանում են գնալ Ադրբեջան ու երկրպագել իրենց թիմին, կարողանան դա անել։

Եթե ոչ, ֆուտբոլը չի հասնում նրան, ինչին պետք է»,- ասել է խորհրդարանի մյուս անդամը։

vnews.am