«Առաջին ալիքի եթերում ոչինչ չի վաճառվում»,- ասել է ռուսական Առաջին ալիքի տնօրենը։

ArmenianON, մայիսի 25. Ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի հատուկ թողարկմամբ ամփոփվեց «Մանկական ձայնի» 6-րդ եթերաշրջանը։

Այն բանից հետո, երբ նախագծի հաղթող էր ճանաչվել Ալսուի դուստրը՝ Միկելլան, այնպիսի աղմուկ բարձրացավ, որ եզրափակչի արդյունքները չեղարկվեցին:

Առաջին ալիքը որոշեց հատուկ թողարկում անցկացնել, որին մասնակցեցին նաև երկու հայ փոքրիկները՝ Ռոբերտ Բագրատյանն ու «փոքրիկ ղարաբաղցի» Միշա Գրիգորյանը։

Ռուսական Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էռնստը համերգային մասի ավարտից հետո ունեցած իր ելույթում ասել է, որ իրենք բազմաթիվ քննարկումներ են ունեցել նոր հաղթողին ընտրելու վերաբերյալ, սակայն եկել են եզրահանգման, որ երկրորդ քվեարկություն չեն կարող անցկացնել։ Նա հաղթական արձանիկներ հանձնեց բոլոր ֆինալիստներին և շեշտեց, որ «Առաջին ալիքի եթերում ոչինչ չի վաճառվում»:

tert.am