‹‹ՀՀ երկրորդ նախագահը շուրջ վեց ամիս անցկացրել է անազատության մեջ, և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու››:
ArmenianON, մայիսի 25. Այս տեղեկությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է pastinfo.am-ի թղթակցին:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը նշել է, որ հանդիպումը եղել է անձնական բնույթի և, իր կարծիքով, քաղաքական համագործակցության վերաբերյալ քննարկում չի եղել:
Սողոմոնյանը նաև ասել է, որ ապագայում Քոչարյանը կներկայացնի իր ծրագրերն ու տեսակետները, սակայն առայժմ պարզ չէ, թե երբ:
Լուսանկարը` 1in.am