Աբովյան քաղաքի Ինտելեկտուալ զարգացման կենտրոնում հունիսի 1-ը կրկնակի տոն էր։ Այդ օրը Կենտրոնն իր դռները բացեց աբովյանցի մանուկների առջև՝ միաժամանակ տոնելով երեխաների պաշտպանության միջազգային օրը։

 ՌՈԶԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, հունիսի 2. Ինտելեկտուալ զարգացման կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Կենտրոնի Ամառային դպրոցում արդեն իսկ գրանցված երեխաները, նրանց ծնողները և դասավանդող անձնակազմը։

Ուրախ, տոնական տրամադրություն և հաճելի մթնոլորտ ստեղծեց «Հեքիաթերեն» ինտերակտիվ թատրոնը իր հրաշալի ներկայացումներով՝ «Շունն ու կատուն», «Պոչատ աղվեսը» և «Ճամփորդները»։ Երեխաները ևս մասնակից դարձան ներկայացումներին։

Նշենք, որ Ինտելեկտուալ զարգացման կենտրոնի ուսումնական ծրագիրը ներառում է տարբեր լեզուների ուսուցում, ուսուցանող և դաստիարակչական խաղեր, հայկական երգ ու պար, արվեստ, մաթեմատիկա, հոգեբանական ծառայությունների մատուցում և այլն։