Առաջիկայում տեղի կունենա Սիմֆերոպոլի օդանավակայանը հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով անվանափոխելու հանդիսավոր արարողությունը:

ArmeniaON, հունիսի 3. Oդանավակայանի մամուլի ծառայությունից Ռիա նովոստի-ին հայտնել են, որ արարողության ընթացքում ուղևորներին անակնկալներ են սպասվում։

Միջոցառման ժամանակ կներկայացվեն նաև մոտ ապագայում օդանավակայանի տարածքում իրականացվելիք նոր նախագծերը, որոնք այցելուներին կծանոթացնեն նկարչի կյանքի և ստեղծագործության հետ: Հատուկ անակնկալներ են սպասվում նաև օդանավակայանից մեկնող ուղևորներին։

Նշենք, որ Ռուսաստանում 44 օդանավակայան նոր անուն է ունենալու` համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի: Օդանավակայանները կանվանակոչվեն հայտնի ռուսների անուններով:

Այս նախաձեռնությունը համառուսաստանյան «Ռուսաստանի մեծ անուններ» ծրագրի մաս է: Չորս տասնյակից ավելի օդանավակայանների շարքում է նաև Սիմֆերոպոլի օդանավակայանը: Ղրիմցիները քվեարկել էին այն աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անվամբ կոչելու օգտին:

panorama.am