«Շուտով». այս գրառումը Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կցել է սոցիալական ցանցերում իր հրապարակած մի լուսանկարի:

ArmeniaON, հունիսի 3. Գրառումը վերաբերում է առաջիկայում թողարկվելիք նամականիշին, որի վրա լինելու է Հենրիխ Մխիթարյանի պատկերը:

Մխիթարյանը հրապարակել է նաև նամականիշի լուսանկարը:

Նամականիշի վրա հայ ֆուտբոլիստը պատկերված է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով: Այն կարժենա 450 դրամ:

Արմենպրես

Լուսանկարը` aysor.am