Հայաստանցի կնոջ տան պատին սպառնալից գրառումներ են եղել և խաչ է գծված եղել։

ArmeniaON, հունիսի 3. Ստամբուլի Սամաթիա թաղամասում երկու անհայտ անձինք հարձակվել են Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Աղբյուրը նշում է, որ կինը հայաստանցի է։

Հարձակման հետևանքով կինը վիրավորվել է, իսկ հարձակվողները փախուստի են դիմել` թողնելով գրություն, որի վրա գրված է եղել. «Սա սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանը նշել է, որ հայաստանցի կնոջ տան պատին սպառնալից գրառումներ են եղել և խաչ է գծված եղել։

ermenihaber. am