59 կողմ, 18 դեմ 5 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ArmeniaON, հունիսի 5. Նախագիծը խորհրդարան էր ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Նախագծով նախատեսվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում դրանց սեփականատերերը տվյալ տարում ազատվելու են հողի հարկից:

tv9.am