Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի J խմբում անցկացրեց իր երրորդ հանդիպումը։

 ArmeniaON, հունիսի 9. Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Լիխտենշտեյնի հավաքականին: Արմեն Գյուլբուդաղյանցը կարողացել էր լավ պատրաստել մեր հավաքականին: Հայաստանի ընտրանին վստահ հաղթանակի հասավ 3-0 հաշվով:

Հաշիվը շատ արագ բացվեց: Արդեն 2-րդ րոպեին Վարազդատ Հարոյանի հիանալի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը բացեց հաշիվը: Գրոհների տեղատարափը շարունակվեց, ու կարողացանք ևս մեկ գոլ խփել:

18-րդ րոպեին գեղեցիկ գրոհից հետո Ղազարյանը հարված կատարեց, որը դարպասապահը հետ մղեց, սակայն վրա հասած Ալեքսանդր Կարապետյանը կարողացավ գոլով ավարտել թիմակիցների սկսած գրոհը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ ունեինք առավելություն, և խաղն ավարտվեց խոշոր հաշվով՝ 3-0: Գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:

Խաղավերջում հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Դաշտ ներխուժեց մի երկրպագու, որին փորձեցին դուրս բերել անվտանգության աշխատակիցները, այնուհետև մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը միջամտեց և լուսանկարվեց երկրպագուի հետ:

Հավելենք, որ Հայաստանի ընտրանին վաստակում է առաջին 3 միավորը: Մեր ազգային թիմը պարտվել էր տանը Ֆինլանդիային և դրսում՝ Բոսնիա և Հերցեգովինային: J խմբում այս պահին Հայաստանի հավաքականը 5-րդ տեղում է:

armsport.am