Ամռան վերջին օրերին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա կրկին բեմում տեսնելու և լսելու դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանին:

ArmenianON, հունիսի 11«Արմենպրես»ի հաղորդմամբ` սիրված դերասանը հանդես կգա «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացմամբ: Իր հանդիսատեսին երկար տարիներ չհանդիպած դերասանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

Թատերասերները Վարդան Պետրոսյանի ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան օգոստոսի 28, 29, 30-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

«Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը պատմում է հեղինակի՝ բանտում անցկացրած տարիների մասին: