Այլ երկրների ճամփան բռնելուց առաջ նախ ճանաչենք մե՛ր երկիրը:

ArmeniaON, հունիսի 14. Թերևս այս մտայնությամբ է առաջնորդվել Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանը, երբ որոշել է թանգարանի վերածել Լոռու մարզում գտնվող միջնադարյան քարայր-ամրոցային համալիր Զարնի-Պարնին:

Իր անձնական ջանքերի շնորհիվ Ռուբենը նոր շունչ է հաղորդել բնության այս գողտրիկ հատվածին։ Նրա նախաձեռնության մասին ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է հետևյալ գրառմամբ.

«Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ»:

Վստահաբար կարելի է ասել, որ այս զարմանահրաշ քարայր-թանգարանը ոչ հեռու ապագայում կդառնա Հայաստանի բնության ամենափնտրված անկյուններից մեկը և կընդգրկվի մեր երկրի տեսարժան վայրերի ցանկում՝ իր փոքրիկ լուման ունենալով դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի ընդլայնման գործում:

shabat.am