Օրերս «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 37-ամյա  Քրիստինա Միքայելյանն իր 10֊րդ զավակին է լույս աշխարհ բերել։ Այս մասին տեղեկանում ենք «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

ArmeniaON, հունիսի 15. Հերոսուհի մայրիկն արդեն 7 որդի և 3 դուստր ունի։ Ավագ որդին 14 տարեկան է։ Քրիստինայի համար մայրանալը Աստծո պարգև է։

Նորածին որդուն անվանակոչել են Սամր։ Բազմազավակ մայրիկը անչափ շնորհակալ է «Շենգավիթ» ԲԿ֊ին, մանկաբարձա֊գինեկոլոգիական բաժանմունքի ողջ բուժանձնակազմին, բուժքույրերին, ավագ բուժքույր Կարմեն Գրիգորյանին և հատկապես իր ծնունդն ընդունող մանկաբարձ֊գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանին ու նեոնատոլոգ Մարիամ Ոսկանյանին։

Այսօր արդեն մայրիկն ու փոքրիկը պատրաստվում են տուն գնալ՝ տանելով  իրենց հետ բուժանձնակազմի բարեմաղթանքներն ու նվերները։