Հնարավոր է՝ Երևանի բարձրահարկերն առաջիկայում նոր վերելակներ ունենան:

ArmeniaON, հունիսի 17. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառումից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում:

Նա հայտնել է, որ պիլոտային ծրագրին կհաջորդի վերելակների համընդհանուր թարմացումը:

Բայց դա դեռ բոլորը չէ: Հակոբ Կարապետյանը մի քանի բարի լուր էլ է հայտնել: Մասնավորապես.

«Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն: Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվէլ է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներ կտեղադրվեն նաև Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կծախսվի շուրջ 60% էլ. էներգիա:

Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ»,- գրել է մամուլի խոսնակը:

«Արմենպրես»