Հունիսի 27-ին Թուրքիայում տեղի կունենան Պոլսո հայոց Պատրիարքի տեղապահի ընտրությունները։ 

ArmeniaON, հունիսի 18. Այսօր՝ հունիսի 18-ին, Պոլսո հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել  կրոնական ժողով, որի ընթացքում որոշում է կայացվել սկսել պատրիարքարանի տեղապահի ընտրության գործընթացը։

Կրոնական ժողովը կայացել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ։

Պատրիարքարանի հայտարարության մեջ նշված է, որ տեղապահի ընտրությունները տեղի կունենան 2019թ. հունիսի 27-ին։

agos.com