«Երբ ես կարոտում եմ նրան, դիտում եմ նրա տեսանյութերը և լսում եմ նրա ձայնը», – ասում է երեխան իր տեսագրած տեսանյութում։

ArmeniaON, հունիսի 19. «Բարև, ես Գինո Լոպեսն եմ: Այսօր ես մոռացել եմ իմ բջջային հեռախոսը տաքսու մեջ, այնտեղ իմ մայրիկի լուսանկարներն ու տեսանյութերն են, նա մահացել է, երբ ես շատ փոքր էի»: Գինո Լոպեսի տեսանյութը վիրուսի նման տարածվել է համացանցում և հուզել շատ մարդկանց սրտերը։ 10-ամյա արգենտինացի տղան օգնություն է խնդրում և առաջարկում իր խնայողությունները այն մարդուն, ով կվերադարձնի իր կորցրած հեռախոսը, որտեղ պահպանվում են լեյկոզի հետևանքով մահացած մոր լուսանկարներն ու կադրերը:

Այժմ տղան ապրում է Արգենտինական Կորդոբա քաղաքում իր տատիկի և պապիկի հետ։ Մի քանի շաբաթ առաջ նա տաքսի է նստում տատիկի հետ և իջնելիս մեքենայի հետևի նստելատեղին է թողնում հեռախոսը։

Գինոն իր տեսանյութում պատմում է, թե որքան կարևոր է այդ հեռախոսն իր համար. «Երբ ես կարոտում եմ մայրիկիս, ես նայում են նրա մասին տեսանյութերը և լսում եմ նրա ձայնը։ Ես չեմ ուզում մոռանալ նրան»:

«Վստահ եմ, որ տաքսու վարորդը չի վերցրել այն, ես ճանաչում եմ նրան, նա շատ լավ մարդ է», – ասել է Գինոյի տատիկը արգենտինական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում, նրա կարծիքով հեռախոսը գտել են  իրենցից հետո այդ տաքսին նստած ուղևորները:

Գինոն հույսը չի կորցնում։ Նա իր խնայողություններն է առաջարկում բջջային հեռախոսը վերադարձնողին. «Թող բարի մարդիկ գտնեն այն և ինձ տան: Ես կտամ իմ ողջ խնայողությունները որպես պարգև », – ասում է փոքրիկ տղան:

Այս պատմությունը հուզել է նաև քաղաքի բջջային հեռախոսների խանութներից մեկի սեփականատրոջը, որը Գինոյին նոր հեռախոս է նվիրել, ինչպես նաև պարգև է խոստացել տղայի հեռախոսը գտնողի համար։

Միևնույն ժամանակ, Դավիթը օգնել է տղային վերականգնել իր մոր լուսանկարները: Թեև Գինոն շնորհակալ է գործարարին նվերի համար, բայց հույսը չի կորցնում, որ դեռ կգտնի իր հեռախոսը, որտեղ պահվում են իր մահացած մոր լուսանկարներն ու տեսանյութերը։

Երեխան դարձել է վերջին շաբաթների կարևորագույն լուրերից մեկը կորդոբացիների համար  և նրա կյանքի դաժան պատմությունը հուզել է բազմաթիվ մարդկանց սրտերը:

Գինոն կորցրել է իր 22 տարեկան մորը, երբ նա հազիվ մեկ տարեկան է եղել, շուտով նրան լքել է նաև հայրը։ Այժմ տղայի տատիկն ու պապիկն են նրա խնամատարները։

lavanguardia.com