Ակցիայի մասնակիցներից բացի, վիրավորվել է ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ:

ArmeniaON, հունիսի 20. Թբիլիսիում խորհրդարանի դիմաց իրավապահների կողմից ակցիան ցրելու համար կրակված ռետինե փամփուշտների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է AliqMedia լրատվական կայքը։

«Գիշերվա ընթացքում 24 հիվանդ ունենք, նրանցից չորսը վիրահատվել է, երկուսն ունեն աչքի ծանր վնասվածք, ինչի հետևանքով հեռացվել են աչքերը, մնացած հիվանդների վիճակը կայուն է, ընթանում է հետազոտություն»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է հոսպիտալի տնօրեն Գիորգի Կորձախիան:

Ակցիայի մասնակիցներից բացի, վիրավորվել է ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ: