Վարժանքների ընթացքում օգտագործվել են շտապ օգնության մեքենաներ, որոնք քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց:

ArmeniaON, հունիսի 21. Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) Իգդիր քաղաքում, Մեծամորի ատոմակայանից 17կմ հեռավորության վրա, կազմակերպել է դաշտային վարժանքներ:

Դրանց մասնակցել են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման Իգդիրի, Աղրըի և Էրզրումի վարչությունները:

AFAD-ի քաղաքացիական պաշտպանության նախագահ Սադի Էրգինն ասել է, որ կիրառելու են Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագիրը:

Ըստ Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարի` Հայաստանի ատոմային էներգիայի գործակալության հայտարարությունից հետո Իգդիրի և շրջակայքի գյուղերի բնակիչները տարհանվելու են ռադիացիոն շրջաններից, և նրանց տրվելու է յոդային դեղահաբեր:

Վարժանքների ընթացքում օգտագործվել են շտապ օգնության մեքենաներ, որոնք քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց: Ցույց են տրվել, թե ինչպես պետք է հատուկ հագուստներով դիմավորել քաղաքացիներին:

Իգդիրի փոխքաղաքապետ Յունուս Քոչը հայտնել է, որ վարժանքները բարեհաջող են անցել:

ermenihaber.am