Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ՝ 5-0։

ArmeniaON, հոյնիսի 30. Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։

Մինսկում (Բելառուս) ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ՝ 5-0: Այս մասին տեղեկացնում է armsport.am -ը։

Լուսանկարը՝ armsport.am կայքից

Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինն էր, որին Արթուրը հաղթեց 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակչում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ