Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2017 թվականին։

ArmeniaON, հունիսի 30. Բելառուսում ավարտին են մոտենում Եվրոպական երկրորդ խաղերը։ Այս պահին ընթացքի մեջ են բռնցքամարտի մրցումները, որոնք այս տարի անցկացվում են Եվրոպայի առաջնության փոխարեն։

Հայաստանը 64 կգ քաշային կարգում ներկայացնող Հովհաննես Բաչկովը եզրափակիչում առավելության հասավ ֆրանսիացի Սոֆիան Ումիհանի նկատմամբ ու հռչկավեց Եվրոպական խաղերի չեմպիոն։ Հայ բռնցքամարտիկը դարձել էր Եվրոպայի չեմպիոն նաև 2017 թվականին։

https://m.facebook.com/story.php?story_fbid=2250633181864488&id=1700173496910462

Բաչկովը իր ճանապարհը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ բացարձակ առավելությամբ հաղթանակի էր հասել իռլանդացի Ջեյմս Գիվերի նկատմամբ, այնուհետև պարտության էր մատնել Իսրայելը ներկայացնող Ալեքսանդրոս Ծանիկիդիսին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել հոլանդացի Էնրիկո Լակրուզից։

vnews.am